«Էնպիսի կարմիր գծեր են հատվել, էնպիսի տրանսֆորմացիաներ են եղել ոստիկանությունում, որ մեքենայի վարումը սկսելուց մի րոպե հետո հոլիվուդյան սցենարով խոշտանգման եմ ենթարկվելու, որ ինքս ինձ մտածելու էի՝ «վե՞րջ Սամո, էս էլ քո վե՞րջը, նիուժելի՞ էսքանն էր քո համար»»
Սամվել Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներ շարք վերադառնալուց հետո, որպես առաջին գրառում կիսվեմ դեռևս ապրիլին գրածովս։
Էսօր ապրիլի 21-ն ա, տնային կալանքիս 4-րդ օրը,դժվար ա պատկերացնել, բայց իրողություն ա։ Ես, որ երբեք ոչ մի հանցանք չեմ գործել ու միակ «հանցանքս» էսօրվա Հայաստանում հայրենիքս անսահման սիրելն ա, հայրենիքիս համար հայկական իշխանություն ուզելն ա, հայրենիքի ու պետականության համար պայքարելն ա, արժանապատիվ ապրել ուզելն ա, մեր նահատակներին չուրանալն ա, թշնամու առաջ կզելուց հրաժարվելն ա․․․․
Ուշ երեկո ա, նստած սա եմ գրում ու մինչ թղթին եմ հանձնում մտքերս Տավուշում, իմ հայրենիքի մի այլ հատվածում, ինձնից ընդամենը 100-150կմ էն կողմ իրավիճակը եռռում ա, հայ ազգի դավաճանները թղթի վրա ինչ-որ բաներ են ստորագրել, ինչ-որ իբր թե ադրբեջանական գյուղեր են «վերադարձնում»։ Իսկ ես, որ վստահաբար Տավուշում կլինեի հիմա, նստած «բավարարվում եմ» մտքերս թղթին հանձնելով, որովհետև ամենավերջին հանցագործի նման օկուպացիոն ռեժիմի կողմից ձերբակալվելուց ու ծանր 3օր անցկացնելուց հետո դատապարտվեցի նախնական երկամսյա տնային կալանքի, սոցցանցերից օգտվելու, զանգեր ընդունել ու կատարելու արգելքով ու ինձ համար ահռելի չափի(7միլիոն) գրավ վճարելու պարտավորվածությամբ, գրավ, որը չէի կարող վճարել, եթե չլինեին պայքարակից հայրենակիցներ, որոնցից ոմանց գուցե գիտեմ, իսկ ում չեմ ճանաչում հուսով եմ առիթ կլինի ծանոթանալու։ Մարդիկ, ովքեր իմ պես ուզում են հայամետ իշխանություն, պետականություն, անխախտ սահմաններ, Արցախ ունենալ։
Տանը չգիտեմ էլ ինչով զբաղացնեմ ինձ, անգամ բակ դուրս գալ չեմ կարող։ Մարդու համար, ով ամբողջ օրը խառը գործերով դրսում ա եղել, ով ամբողջ օրն օնլայն ա եղել ֆեյսբուքում, բայց որքան օնլայն երկու էդքան էլ օֆլայն ա եղել, տարբեր դատերի, հանրահավաքների, քննարկումների, աշխատանքի, ճանապարհներին, շատ դժվար ա, անասելի դժվար։ Բայց երբ մտածում եմ, որ 5000-ից ավելի լույս տղա, ովքեր ինձնից գուցե ավելի լավն էին, ավելի հայրենասեր, ավելի արժան, ․․․էդ հնարավորությունն էլ չունեցան, որովհետև իրանց կյանքն ուղղակի խլվեց, նախատում եմ ինքս ինձ ու փորձում ցրել դժվարության մասին մտքերս։ Երբ մտածում եմ, որ 100․000-ից ավել հայ լքեց իրա տունը, իրա ամբողջ կյանքի արած-դրածը գիտակցումով, որ թողնում ա թշնամուն ու գնա անտուն փախստական դառնա, նախատում եմ ինքս ինձ էս ժամանակավոր նեղությանը որպես նեղություն նայելու համար։ Ես ընդամենը վերջին 4-5տարում եմ սկսել իմ տան, բակի, այգու համար ինչ-որ բաներ անել՝ կառուցել, բարեկարգել, բայց երբ պատկերացնում եմ, որ կարող ա թողնեմ ու գնամ, մտածում եմ խելագարվելու բան ա, ուր մնաց լավ կահ-կարասի ունեցած ու թողած արցախցիները․․․․․․․․․․
Ու դեռ ուզում են էսքան արհավիրքների, էսքան մարդու անձնական ողբերգությանը նպաստած «մարդկանց» թթու խոսք չասենք։
Ուզում եմ խոսել ամսի 15-ին տեղի ունեցած միջադեպի, դրան հաջորդած խայտառակ երևույթների ու սահմռկեցուցիչ խոշտանգման դեպքի մասին։ Սովորական օր էր դուրս էի եկել պայքարակից ընկերներիցս մեկի դատական նիստից, մտել խանութ ու տուն էի վերադառնում, ինչպես միշտ խառը մտքերով՝ կյանքիս, երկրի վիճակի, ապագայի մասին։ Բարձրացա ավտոբուս ու տեսա իշխանական պատգամավորի, պատգամավորի ով ըստ իս ու շատերի բազմիցս ուրացել ա Արցախը ու բազմաթիվ ազգային շահերին դեմ մտքեր ա արտահայտել, իհարկե արձագանքեցի, հանրային պարսավանքի ենթարկելով, իմ քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելով ու քաղաքական գնահատականը տալով իրենց։
Ասել, որ չէի սպասում հետևանքների, սուտ կլինի։ Ես հստակ գիտակցում եմ, որ մենք ապրում ենք ժամ առ ժամ խորացող բռնապետությունում, ոստիկանապետությունում։ Ես սպասում էի որ հնարավոր ա գան հետևիցս, անգամ խոշտանգման էի սպասում, բայց հարվածների տեսքով ու բաժնում, այլ ոչ էն սահմռկեցեւցիչ հոլիվուդյան սցենարով խոշտանգումը, որ եղավ հետս ոստիկանության բաժնից դուրս, գիշերով, մութ ու ամայի տարածքում։
Ինչևէ, միջադեպից հետո շարունակեցի ճանապարհս, իջա ավտոբուսից, նստեցի մյուսը՝ դեպի տուն, առանց մտածմունքի, առանց տագնապի։ Ես իմ երկրում եմ, իմ հողի վրա, հող, որի և տերն եմ ինձ համարում և ծառան։ Երբ արդեն տանն էի ընկերներիցս մեկն ինձ ուղարկեց նյութի հղում, որտեղ ԱԺ թքասեր և թրքասեր նախագահն արդեն սպառնացել էր պատժել ինձ։ Կարդալուց հետո արդեն վստահ էի, որ ոստիկանները գալու են հետևիցս, տանեն ու մի քանի ժամ կամ 3 օր պահեն։ Փորձեցի հաց ուտել, լվացվել։ Ոչ էն հասցրի, ոչ էն։
Եկան, տարան։ «Պրոցոդուրալ» գործողություններ բաժնում՝ թմրանյութ էին փնտրում, մերկացրին մինչև անդրավարտիք, տեսանկարահանումով։ Որոշ ժամանակ անց նորից թե բա «նորից պետք ա հանվես, բայց տռուսիկն էլ»(ներողություն էս բառի համար, բայց երբեմն ոչինչ ավելի լավ չի փոխանցում իրավիճակի նկարագրությունը քան հենց օգտագործված բառերը)։ Ես սա ընդունեցի որպես դիտավորյալ ծաղր ու նվաստացում, ընդդիմացա, տարան բաժնի պետի մոտ, ում հետ կարճ խոսակցություն ունեցա, ինչից հետո նորից ստիպեցին հանվել, բայց առանց անդրավարտիք հանելու, ենթադրում եմ պետն էր «ընդառաջել»։
Չերկարացնեմ, այլ գործողություններ եղան, պատգամավորներ այցելեցին(Ագնեսա Խամոյան, Քրիստինե Վարդանյան, Աննա Գրիգորյան),տեղափոխեցին քննչական։
Քննչական տեղափոխելուց մոտ մի ժամ անց Ռուբեն Մելիքյանին տեսա, ով արդեն հարազատ ա դարձել գրեթե բոլոր պայքարող ընդդիմադիրներին, նախ, որովհետև նախկինում էլ անշահախնդիր օգնել ա շատերին, այդ թվում նաև ինձ, հետո էլ էս նեղ օրերին էլ շատերին ա օգնում։
Քննչականում Մելիքյանն ասեց, որ Վարազդատ Հարությունյանն էլ ա միանում իրեն էս գործի շրջանակում, ինչի համար միայն ուրախ էի, Վարազդատին հեռակա էի ճանաչում որպես հայրենասեր, կոմպետենտ, խոստումնալից երիտասարդ իրավաբան։
Նորից, չերկարացնեմ, քննչական գործողություններ, որից հետո ոստիկանները պետք ա ինձ ուղեկցեին ՁՊՎ։
Պաշտպանների հետ հրաժեշտ տվեցինք միմյանց, ինձ նստեցրին ոստիկանական մեքենա։
Մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ անդառնալիության էնպիսի կետեր են անցել, էնպիսի կարմիր գծեր են հատվել, էնպիսի տրանսֆորմացիաներ են եղել ոստիկանությունում, որ մեքենայի վարումը սկսելուց մի րոպե հետո հոլիվուդյան սցենարով խոշտանգման եմ ենթարկվելու, խոշտանգում, որի ընթացքում ինքս ինձ մտածելու էի «վե՞րջ Սամո, էս էլ քո վե՞րջը, նիուժելի՞ էսքանն էր քո համար»։
Ճակատագրի ինչպիսի հեգնանք թուրքի ձեռից 2անգամ պրծնես ու․․․
Խոշտանգում, որը ցավոք ինձ «հայտնի» կդարձնի ավելի լայն զանգվածների, բայց որը բնավ ցանկալի չի ոչ մի մարդու, ոչ մի տղամարդու համար։ Խոշտանգում, որի գնով երկրում «հայտնի» դառնալ չէի ուզի, ես շատ այլ որակներ ու հմտություններ ունեի, որոնք ինչ-որ պահի, իմ գործունեության ինչ-որ փուլում ինձ որոշակի ճանաչելիություն կբերեին։ Շալվարդ իջեցված, ոտքերիդ արանքում մահակ պահվելը, դեմքիդ մի քանի վիժվածքի թուքը ամենահաճելի բանը չի վստահաբար, եթե ինչ-որ սադոմազոխիստական հակումներ կամ նորմայից շեղում համարվող ֆանտազիաներ չունես, իսկ ես նման հակումներ ու ֆանտազիաներ հաստատ չունեմ։
… Իմ սիրելի, հարգելի պայքարակից հարազատներ, ընկերներ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ կողքին, իմ ընտանիքի կողքին լինելու համար։ Ես նաև հասկանում եմ, որ շատերդ որպես գիտակից մարդ սա ընկալել եք, ոչ թե որպես Սամվել Վարդանյանի հարց ու խոշտանգում այլ Ձեր, այնուամենայնիվ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաև գրավի համար հավաքված գումարի համար, ամենափոքր գումարից մինչև ամենամեծ գումար։ Գրավի պակասող գումարը փոխանցող Ռուբեն Հայրապետյանն էլ իր փոխանցած գումարից ավելացած 300․000-ից քիչ ավել գումարն էլ հետ չէր վերցրել, թողնելով որպես ընթացիկ ծախսերի գումար, ինչն էլ օգտագործվել ա որպես իմ մայիս ամսվա վարկերի վճարներ։
Շնորհակալ եմ Ռուբեն Մելիքյանին ու Վարազդատ Հարությունյանին իրանց անշահախնդիր օգնության ու անասելի մեծ աշխատանքի համար, ինչպես նաև ավելի ուշ պաշտպանական խմբին միացած Արամ Վարդևանյանին։
Շնորհակալ եմ ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես ինձ բաժնում ու ՁՊվ-ում այցելածներին։ Շնորհակալ եմ Քրիստինե Վարդանյանին ընտանիքիս հետ անընդհատ կապի մեջ լինելու համար։ Շնորհակալ եմ բոլոր կուսակցություններին, շարժումներին, նախաձեռնություններին, լսարան/կապեր/ազդեցություն ունեցող անհատներին խոշտանգման աննախադեպայնությունն ու պահի լրջությունը գիտակցելու ու հայտարարություններով, հրապարակումներով հանդես գալու, դրանով իսկ հարցի շուրջ լայն կոնսոլիդացիա ձևավորելու համար։
Շնորհակալ եմ լրագրողական համայնքին, բոլոր բարեխիղճ լրագրողներին կատարվողը լուսաբանելու համար։
Շնորհակալ եմ շատ ֆեյսբուքյան ընկերներին, որոնց մեծ մասին անձամբ ճանաչում եմ ու ինձ անծանոթ, բայց ինձ պես մտահոգ, գաղափարակից հայրենակիցներից։ Քննչականի, ՁՊՎ-ի, դատարանի դիմաց լինելու համար։ Տեսանյութերում տեսել եմ բոլորիդ ժողովուրդ ջան։ Ամուր գրկում եմ բոլորիդ։ Ես վերադարձել եմ շարք։
Ոչ ոք մեզ, պայքարողներիս չի խոստացել որ հեշտ ա լինելու։ Էս պայքարի, հայ մնալու, չթրքանալու, հայրենիք ունենալու պայքարի ընթացքում շատերը ՑԱՎՈՔ կյանք են կորցրել։ Մենք պարտավոր ենք նաև նրանց փոխարեն շարք կանգնել, նրանց հիշատակը վառ պահել, նրանց ծնողներին պատվել։
Հ․Գ․ Լուսանկարը եթե ճիշտ եմ հասկացել մերօրյա հերոսներից Դավիթ Գևորգյանի մայրիկի կողմից արված ա, մեր պայքարակից ընկեր Ալիսա Գևորգյանի։
Հ․Գ․Գ․ Սիրելի ու հարգելի ընկերներ ու լրագրողներ հարգելի փաստաբանների հետ զրուցելու ընթացքում որոշել եմ, որ միջադեպի ու դրան հաջորդած խոշտանգման մասով էս փուլում առանձնապես ավելացնելու բան ու մեկնաբանություն չունեմ, էս պահին փոխվել ա ուղղակի խափանման միջոցը, սպասենք գործն իր «հունով» գնա»։