![](/banners/BeFunky-design.jpg)
Փրկարարներն Ազատի ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/5267363216713967682.thumb_.jpg)
Հուլիսի 25-ին, ժամը 16:35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա. ծնված 1991 թ․):