Բաժիններ՝

Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի․ քաղաքապետարան

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Սասունցի Դավթի փողոց-Արցախի պողոտա խաչմերուկից մինչև Սասունցի Դավթի փողոց-Ազատամարտիկների փողոց խաչմերուկ ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Քաղաքապետարանն աշխատանքի արդյունավետության ապահովման համար հորդորում է վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել նշված հատվածի երթևեկելի մասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031