«Չպետք է մոռանալ, որ Թրամփն էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ». թուրք վերլուծաբան

Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցի վերլուծաբան Գյուլսեն Սոլաքերը «Ի՞նչ է սպասվում Թուրքիային, եթե Թրամփը նորից ընտրվի» վերնագրով հոդված է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոդվածում հեղինակը վերլուծում է, թե Թրամփի ընտրվելու դեպքում ինչպես կդասավորվեն Թուրքիայի հարաբերություններն Ռուսաստանի ու Չինաստանի հետ։

Ըստ հեղինակի՝ չպետք է մոռանալ, որ Թրամփն առևտրային պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ: Թուրքիան դեռևս մեծ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ ալյումինի և պողպատի արտահանման հարցում:

«Սրանք այն սահմանափակումներն են, որոնք դրվել էին Թրամփի օրոք: Եթե Թրամփն ավելի խիստ ըթնացք բռնի, ապա համաշխարհային առևտուրը և Չինաստանի հարցը կտուժի, և Թուրքիայի համար կարող են առաջանալ լրացուցիչ դժվարություններ»,- նշում է հեղինակը։

Մյուս կողմից էլ նշվում է, որ այս պայմաններում չպետք է ակնկալել, որ Թուրքիան կդառնա ամերիկյան վարչակազմի նետերի թիրախը։

«Քանի որ Թրամփն անձամբ հակված է ավելի սերտ և չափավոր երկկողմ հարաբերություններ պահպանել Պուտինի նման ավտորիտար առաջնորդների հետ, թուրք-ռուսական հարաբերությունները չեն դառնա որպես հիմնական խնդիր»,- եզրափակում է վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս