Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ. այս մասին գրում է «Ազատություն»-ը՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով։

«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին», – «Ազատության»-ն ասել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագետներից մեկը։

Նշենք, որ Փաշինյանը սոցցանցերում հայտնել էր, որ Միշելի հետ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել:

Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լոնդոնում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Ավելի վաղ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրել են ղեկավարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031