Հունաստանում ՀՀ դեսպանն ու Սալոնիկի քաղաքապետը քննարկում են ունեցել

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի քաղաքապետ Ստելիոս Անգելուդիսին։

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է քաղաքապետին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան հաջողություն։ Ստելիոս Անգելուդիսն իր հերթին նշել է, որ լավ տեղյակ է հայոց պատմությանը և բարձր է գնահատում Սալոնիկի հայ համայնքի դերը քաղաքի կյանքում: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում բոլոր ուղղություններով նպաստել հայ-հունական հարաբերությունների զարգացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են քույր քաղաքներ Սալոնիկի և Գյումրու միջև բազմոլորտ համագործակցությունը խթանելուն ուղղված մի շարք ծրագրերի և այդ նպատակով փոխադարձ այցեր կազմակերպելու նպատակահարմարությանը:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Հունաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջև համաժողով կազմակերպելու հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031