Բաժիններ՝

Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ խորհրդակցությունները

Չինաստանը որոշել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման և չտարածման շուրջ խորհրդակցությունները՝ ամերիկյան կողմից Թայվան կղզու վարչակազմին զենքի վաճառքի պատճառով։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Որոշակի ժամանակամիջոցում ԱՄՆ-ն շարունակել է զենքի վաճառքը Թայվանի վարչակազմին, չնայած Չինաստանի խիստ հակազդեցությանը և բազմիցս կրկնվող բանակցություններին…. Չինաստանը որոշել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման և չտարածման շուրջ խորհրդակցությունների հաջորդ փուլը», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը կատարվածի պատասխանատվությունը բարդել է ամերիկյան կողմի վրա և ընդգծել Պեկինի պատրաստակամությունը՝ պահպանելու համապատասխան շփումները Վաշինգտոնի հետ «փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության հիման վրա»։ Նա Միացյալ Նահանգներին կոչ է արել «հարգել Չինաստանի հիմնական շահերը և ստեղծել երկու կողմերի միջև երկխոսության և խորհրդակցությունների համար անհրաժեշտ պայմաններ»:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության գնահատմամբ՝ կղզուն ամերիկյան ռազմական մատակարարումների ընդհանուր գումարը մի քանի տարում գերազանցել է 70 միլիարդ դոլարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս