Բաժիններ՝

1 զոհ, 3 վիրավոր․ Երևան-Սևան ճանապարհին «Infiniti»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնել ձորում

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 21։40-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովորդի կողմից արդեն «մահաբեր» ճանապարհ անուն ստացած հատվածում, «Բոմբ» ակումբի հարևանությամբ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնել ձորում։

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որից մեկը 6-7 տարեկան տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակիացել է ճանպարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում հենց նույն վայրից մի քանի անգամ ավտոմեքենաներ են գլորվել ձորը և այս խնդիրը պետք է անհանգստացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, ով պետք է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին պարտավորեցնի, որպեսզի մասնագետների հետ քննարկեն, գտնեն լուծում, ինչը կնվազեցնի նշված հատվածում ճանպարհատրանսպորտային պատահարների թիվը։ Պատճառներից մեկը նաև այդ հատվածում խոտան, դարուփոս ճանապարհն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031