Բաժիններ՝

Ադրբեջանական բանակում հասունանում է հերթական սկանդալը՝ կապված զինծառայողի մահվան հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում հասունանում է հերթական սկանդալը՝ կապված զինծառայողի մահվան հետ: Ապրիլի 6-ի առավոտյան ՊՆ-ը հայտնել էր, որ ճակատամերձ շրջանի զորամասերից մեկում մահացել է զինծառայող Էլման Իմանովը, ով իր վրա է կրակել իր ծառայողական զենքից:

Միևնույն ժամանակ չէր նշվել՝ դա ինքնասպանությո՞ւն է, թե՞ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանք: Նրա դիակն ապրիլի 7-ին բերել են տուն, սակայն ուշագրավն այն է, որ նրա դագաղը բռնել են հարևան և ոչ թե նույն զորամասի զինծառայողները:
Ականատեսների վկայությամբ տեղական ոստիկանությունն անհաջող փորձել է զինծառայողի ծնողներին արգելք հանդիսանալ դագաղը բացելու համար:

Դագաղը բացելուց հետո պարզվել է, որ զինծառայողի գլխի շրջանում առկա է դանակի խոր վերք, իսկ մարմնի վրա չկա հրազենային կրակոցի հետք: Զինծառայողների ծնողները մտադիր են բարձրագույն ատյաններում հասնել իրենց որդու զոհվելու հանգամանքների օբյեկտիվ հետաքննմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս