Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից. Վարդան Ոսկանյան

Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, որ Իրանի նորընտիր նախագահը ծագումով ադրբեջանցի է:

«Քանի որ նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության տակ մեզանում տարածվել է «կարծիք», թե Իրանում նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանն, իբր, «ադրբեջանցի» է, առաջարկում եմ լսել այս հարցազրույցի առաջին հատվածը, որտեղ մանրամասն անդրադարձ կա խնդրին։Այստեղ նշեմ միայն, որ Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից։ Հարցազրույցում նաև անդրադարձ կա մեր խնդիրներին և մի շարք այլ հարցերի»,- գրել է նա։

Ավելի վաղ իրանագետը եւս մեկ գրառում էր կատարել հայտնելով, որ Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկորդ փուլի արդյունքներով Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը։

«Հաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին և նշել, որ Իրանի զարգացման նպատակով օգտվելու է նաև ընտրությունների ընթացքում իր մրցակիցների կողմնակիցների կարողություններից։

Փեզեշքիանը մասնավորապես ասել է՝ «Իշխանության համար միմյանց հետ կռիվ ունեինք, եթե Աստծո համար է, իրար հետ հո կռիվ չունե՞նք»,- գրել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031