ԹԱԿԱՐԴ
/ՀՀ Սահմանադրության ընդունման տոնի առիթով/։
Գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական զարգացումների մասին անխարդախ ճշմարտությունները մենք հակված ենք իմանալու Իլհամ Ալիևից և ոչ Հայաստանի կամակատար իշխանություններից։ Ալիևի գլխում է, թե Հայաստանի հանրապետության ներկան, և թե ապագան։ Փաշինյանը սոսկ հլու հնազանդ Իլհամի իղձերի իրականացնողն է։ Նա թուրքի երազած տղան է։ Եվ սխալ են նրանք, ովքեր նիկոլին համարում են դավաճան։ Նա պարզապես սովորական գործակալ է, թուրք շպիոն, ով թշնամու ծրագիրը գրպանում եկել է իշխանության և մինչև էսօր էլ անշեղորեն էդ շպարգալկով առաջնորդվում է։ Ինչ է ասում այս պահին Իլհամ Ալիևը։ Նա խաղաղության պայմանագրի կնքումն անհնարին է համարում Հայաստանի հանրապետության գործող Սահմանսդրության պայմաներում։ Նիկոլը ուզի, թե չուզի, պիտի շեֆի կամքը իրականություն դարձնի, բայց ո՞նց, ֊ այս է խնդիրը։
Ալիևը նիկոլից պահանջում է Սահմանադրությունից հեռացնել Հռչակագրի հիմնարար դրույթները, փոխել զինանշանը, օրհներգը, միգուցե և դրոշը, մոռացության ենթարկել Եղեռնը, անտեսել Հայոց եկեղեցու բացառիկ դերը մեր կյանքում, վերանայել ազգային գաղափարախոսությունը, Հայոց պատմությունը, խորհրդանիշներն, ազգայնական կերպարների գոյությունը, իսպառ ջնջել Արցախի գոյությունը մեր հիշողությունից, հնարավորինս ձեռք քաշել մեր ինքնությունից, գենից և սահմանադրորեն երազել այնքան, որքան թույլ կտա թուրքի երազանքը։ Բայց դա ինչպե՞ս վավերացնել սահմանադրական հանրաքվեով։
Չի բացառվում, որ դրան կարող են դեմ դուրս գալ ,նույնիսկ, անենավերջին անուղեղ նիկոլականներն անգամ։ Եվ այսպես… Այստեղ է, որ փայլատակում է նիկոլական իշխանության ուղեղը, մի ուղեղ, որն իսպառ անգործության էր մատնված երկրի փրկարարական գործառույթներում։Այսպես, Սահմանադրության նախագիծը ժողովրդին է ներկայացվում առաջին պլանում ունենալով ոչ այնքան Ալիևի պահանջների կատարումն, որքան Եվրոմիությանը միանալու դրույթները` նպատակ ունենալով հանրաքվեով համահայկական երջանկության քողի տակ սղացնել թշնամյաց ծրագրերի իրականացումը։ Նման կերպ, հարկավ, կարելի է չձախողել նոր Սահնանադրության ընդունումը. Ո՞վ չի ուզենա, մի հանրաքվեով մուտք գործել զարգացած ժողովուրդների ընտանիք…
Դա կուզեի նույնիսկ ես, որքան էլ հանրության մեջ հայտնի եղած լինեմ ռուսական կողմնորոշումով։ Բայց դրա, իրականացումը ֆիկցիա է, կեղծիք։ Բոլորը գիտեն, որ Եվրոպան պատրաստ չէ գրկաբաց ընդունելու մեզ, ինչպես չընդունեց Վրաստանին, նույնիսկ Ուկրաինային, որը պատերազմի դաշտում կյանք է տալիս հանուն Արևմուտքի։ Դեռ ավելին, նրանք չեն երաշխավորում անգամ մեր անվտանգությունը։Դա գիտեն նաև մեր իշխանությունները, բայց նրանց առջև խնդիր է դրված` հրաժարվել ազգային կաղապարներից, լեզու գտնել թուրքերի հետ, անհարիր համարել Ռուսաստանի գոյությունը Հարավային Կովկասում, իմանալ և գործել այնպես` ինչպես կկամենա Թուրքիան, քանզի Արևմուտքը Կովկասում հանդես է գալիս հենց Թուրքիայի դեմքով։ Դրանով են առաջնորդվում Արևմուտքի և Թուրքիայի ջանքերով հավաքագրված նիկոլական իշխանությունները։ Այս պահին խնդիր է դրված փոխել Սահմանադրությունը, հրաժարվել ազգային արժեքներից, Աստծո նվեր խորհրդանշից` Մասիսից, Արարատյան երազանքներց, ինքնությունից… Բայց ո՞նց…
Ոչ, նիկոլիզմն այնքան էլ ապուշ չէ, որքան կարծում ենք.
ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԾՈՒՂԱԿ Է ՀՅՈՒՍՈՒՄ, ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՔՈՂՒ ՏԱԿ` խորամանկ և ազգադավ։
Լեւոն Ջավախյան