«Փոքր» մեղքը
Մի բարի մարդ եկեղեցուց դուրս գալով, անցնում էր անտառի միջով: Ուրախ-ուրախ էր գնում, քանի որ քիչ առաջ բոլոր մեղքերը խոստովանել էր: Չնայած մեկը մոռացել էր: Բայց այնքան փոքր մեղք էր, որ թվում էր սարսափելի ոչինչ չկա դրա մեջ:
Այդպես մտածելով քայլում էր, երբ հանկարծ գետնին նստած մի մեծ թռչուն տեսավ: Տարօրինակ էր՝ մեծ և ուժեղ թռչուն էր, բայց չէր կարողանում թռչել: Ուշադիր նայեց մարդն ու հասկացավ, որ նա թակարդն է ընկել: Եվ ինչն էր ցավալի, որ ոչ թե ամբողջությամբ, այլ ընդամենը մի ճանկով էր ընկել: Սակայն դա էլ բավական էր եղել, որպեսզի չկարողանա ազատվել:
Մարդը խղճաց թռչնին և ազատ արձակեց:
Իսկ հետո իր հոգուն էլ խղճաց: Վերադարձավ եկեղեցի և խոստովանեց դեռ քիչ առաջ անվտանգ թվացող փոքր մեղքը:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը