Ի՞նչ գումարների մասին է խոսքը․ ունեմ մի բնակարան Գյումրիում․ Շիրակի մարզպետը՝ իր հայտարարագրի մասին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հերքում է, թե ինքն ամենահարուստ մարզպետն է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Շիրակի մարզպետն արձագանքեց դիտարկմանը, թե ինքն ըստ հայտարարագրի՝ այս պահին ամենահարուստ մարզպետն է, նաև պատասխանեց հարցին, թե որտեղի՞ց իրեն այդ գումարները․ «Ի՞նչ գումարներ, հավանաբար թյուր է բացատրված այդտեղ։ Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, Զորակերտ գյուղում հորիցս ժառանգած մեր անասնաֆերմային հարակից մեկ տուն է, որտեղ ապրում են գյուղի մարդիկ։

Կարող եք հայտարարագիրը կրկին նայել»։

Նա նաև տեղեկացրեց, որ այս տարվա հայտարարագրում ներկայացրել է 1.5 հա հողատարածք Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրում․ «Այնտեղ ենք ապրել 1992 թվականի հողաբաժանության ժամանակահատվածում»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930