Նոր աշխարհակարգն ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում. Վահե Դավթյան
էներհգետիկ փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր աշխարհակարգն ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում։
1974 թ. Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան կնքեցին գաղտնի համաձայնագիր, որով Սաուդյան Արաբիան պարտավորվում էր սահմանել արտահանվող նավթի գինը ԱՄՆ դոլարով և իր հասույթը ներդնել ամերիկյան պետական պարտատոմսերում՝ դրա դիմաց ստանալով ռազմական աջակցություն և պաշտպանություն Միացյալ Նահանգներից:
Վերջերս Սաուդյան Արաբիան հրաժարվեց երկարացնել համագործակցության այս համաձայնագիրը։
Այս քայլը կարող է հանգեցնել դոլարի պահանջարկի նվազմանը աշխարհում։
Թույլ դոլարն իր հերթին կարող է հանգեցնել ավելի բարձր գնաճի, բարձր տոկոսադրույքների և ԱՄՆ պետական պարտատոմսերի շուկայի թուլացմանը»: