Բորելը կոչ է արել լայն մասնակցություն ունենալ Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը միջազգային հանրությանը կոչ է արել լայն մասնակցություն ունենալ Շվեյցարիայում կայանալիք Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին։
Ժոսեպ Բորելը սոցցանցի իր էջում գրել է, որ Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովը, որը տեղի կունենա հունիսի 15-16-ը Շվեյցարիայում։
«Հիմա քայլեր ձեռնարկելու ժամանակն է: Մենք բոլորս պետք է անենք ավելին և ավելի արագ։
Միջազգային հանրության լայն մասնակցությունը գագաթնաժողովին կարևոր քայլ կլինի Ուկրաինայում արդար խաղաղության հաստատման ճանապարհին»,- գրել է Բորելը։