![](/banners/BeFunky-design.jpg)
Մեքենան ընկել է ձորակը, 43-ամյա վարորդը մահացել է
![](https://168.am/wp-content/uploads/2023/11/Vtar-1.jpg)
Հունիսի 1-ին, ժամը 6.15-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորակը և կողաշրջվել: Վարորդը՝ 43-ամյա Դավիթ Տ.-ն, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: