30 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի այգին միշտ ջրած պահելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/AJ.jpg)
Պետական բյուջեից 30 միլիոն դրամ կհատկացվի Ազզային ժողովի բակի ոռոգման հարցերը կարգավորելու նպատակով։ ՀՀ Ազգային ժողովի շենքը, որը գրանցված է՝ որպես պատմամշակութային արժեք հուշարձան, ունի այգի և կանաչապատ տարածք:
Այգու ծառերի և տարածքի ընթացիկ պահպանման համար անհրաժեշտ է ապահովել ոռոգման ջրով, ինչի համար Ազգային ժողովի աշխատակազմը կազմակերպել է տարածքի ոռոգման նպատակով հորատանցքի հորատման աշխատանքների գնման մրցույթ։
Արդյունքում՝ «Վարուխ» ՍՊԸ-ի հետ Ազգային ժողովի աշխատակազմը կնքել է պայմանագիր՝ 30 միլիոն 800.0 հազար դրամ արժեքով։