Բաժիններ՝

39-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին

Իրացնելով ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ մայիսի 29-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հայտնաբերվել, ապօրինի զենք-զինամթերք պահելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և, իր վարած «ՎԱԶ-21015»-ով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդը:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «EKOL Aras Magnum» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 1 փամփուշտով, և ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս