Բաժիններ՝

Լեհաստանի ԱԳՆ-ն չի բացառել Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին չի բացառել լեհական զորքերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Այդ մասին տեղեկացնում է Gazeta Wyborcza պարբերականին նախարարի տված հարցազրույցը։

«Մենք չպետք է բացառենք որևէ հնարավորություն»,- ասել Սիկորսկին՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Գերմանական Spiegel ամսագիրն իր հերթին կիրակնօրյա համարում գրել էր, որ Բալթյան երկրները և Լեհաստանը տեղեկացրել են Գերմանիային, որ կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե իրավիճակը Կիևի համար ունենա անբարենպաստ զարգացում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, եթե Ռուսաստանը ճեղքի առաջնագիծը, և Կիևից պահանջ լինի հավելյալ աջակցության։ Մակրոնի խոսքով՝շատ երկրներ համաձայնել են Ֆրանսիայի մոտեցմանը զորքերի հնարավոր տեղակայման հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031