Աննա Հակոբյանն ասում էր` հազարավոր դասալիքներ կան, ո՞ւր են. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ իշխանությունների տարբեր ներկայացուցիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, թե իբր Հայաստանում գործակալներ կան։

«Նորից չասեք՝ ընտանիքին բերում եմ քաղաքականություն, ինքն է եկել քաղաքականություն, բայց Աննա Հակոբյանը հայտարարում էր, որ հազարավոր դասալքության դեպքեր կան՝ ո՞ւր է։ Հարցումներ են ուղարկել թե՛ պատգամավորները, թե՛ ձեր գործընկերները, շատ փոքր թիվ էր դա, տասնյակներով փոքր՝ Աննա Հակոբյանի հնչեցրած թվից։

Ինչպես ասում են՝ մեխն էլ է իշխանության ձեռքին, մուրճն էլ, ո՞ւր են, թող գան, տեսնենք՝ ինչ գործակալական բաներ են գտնելու»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի գնահատմամբ, իշխանությունները դեռ չեն հասկացել, որ իրենք ներկայացնում են իշխանություն, այլ ոչ թե վարձու, ծախու լրագրողներ են կամ փողով աշխատով ակտիվիստներ։
«Ես չեմ ուզում մեկ առ մեկ ասել, թե ով քանի դրամով, քանի ռուբլիով, քանի եվրոյով ու դոլարով է ցույցեր արել, հայտարարություններ էր տարածում, որտեղից էր ստանում հրամանները, թե ինչ պետք է անի։ Այնպես որ, չեմ կարծում, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծ ընդունի իշխանությունը: Բա որ հետադարձ ուժ է՞լ ունեցավ»,- հարցով եզրափակեց միտքը Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս