Պարտավոր ենք լինել եկեղեցու կողքին. սա ազգային-ազատագրական պայքար է՝ հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան

Երգչուհի Ալլա Լևոնյանն այսօր Բագրատ սրբազանի հետ մտավորականների հանդիպումից առաջ լրագրողներին ասաց, որ այսօր բոլորն էլ պարտավոր են լինել Առաքելական եկեղեցու ու Բագրատ սրբազանի կողքին, քանի որ հայոց պատմության ընթացքում, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել, եկեղեցին է ստանձնել հայապահպան առաքելությունը:

«Պատկերացրեք, ուրեմն իրավիճակն ինչքան օրհասական է, որ եկեղեցին որոշեց առաջնորդել, և սա քաղաքականություն չէ մեծ հաշվով, սա ազգային-ազատագրական սրբազան պայքար է՝ հանուն մեր ինքնության և մեջքի շտկումի, քանի որ բոլորս ուրիշ կյանքի մեջ ենք ապրում ու չենք հասկանում՝ սա ինչ է, ինչի մեջ ենք հիմա։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք միանալ այս շարժմանը»,- նշեց Ալլա Լևոնյանը։

Նրա խոսքով՝ այսօր երկրում այնքան բան է տեղի ունեցել, որ չի կարողանում մտքերը հավաքել՝ ճնշված և տխուր է։ Սակայն շարժումը հույս է տալիս։

«Մեր սրբազանի կողքին ենք, ես նրան շատ եմ հավատում ու վստահում, կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակեց Ալլա Լևոնյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս