Արման Մ.-ն հետախուզվում էր խուլիգանության և ծեծի մեղադրանքով
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 15-ին բաժին է ներկայացել 33-ամյա Արման Մ.-ն: Նա փետրվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: