1 դոլարին համարժեք լիրան 2025թ. վերջին կհասնի 43-ի
Ֆինանսական ոլորտի մասին վերլուծություններ իրականացնող ամերիկյան «S&P Global Ratings» ընկերությունը կանխատեսումներ է արել Թուրքիայի դրամավարկային քաղաքականության և տնտեսության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդգծվել է, որ Թուրքիայի տնտեսական անկայունությունը կարող է հաղթահարվել այն պարագայում, երբ դրամավարկային քաղաքականության շրջանակներում ձեռնարկվեն տևական և խիստ քայլեր: Այդպիսով հնարավոր է թուրքական բանկերի համար ձևավորվող ռիսկերի նվազեցում լինի:
Ըստ կանխատեսումների՝ Թուրքիայում տրամադրվող վարկի անվանական տոկոսադրույքն էլ կարող է 2024-ին հետընթաց գրանցել՝ հասնելով շուրջ 40%-ի:
Ամերիկյան ընկերությունն իր վելծության մեջ անդրադարձ է կատարել դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի անկմանը ևս:
Ըստ այդմ էլ՝ 1 դոլարին համարժեք լիրան, շարունակելով արժեզրկման գործընթացը, 2025-ի վերջին կարող է հասնել 43-ի: