Իրանն ընդլայնում է մարտական ​​ճակատը՝ թշնամուն հաղթելու համար. ԻՀՊԿ-ի հրամանատար

Իսլամական տարածքները պետք է «մերձենան միասնական ճակատով ընդդեմ ընդհանուր ամբարտավան հակառակորդների», – ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին՝ մարտական ​​ճակատի ընդլայնումն անվանելով «թշնամուն քայքայելու ռազմավարություն»։

Իրանը փակել է հակառակորդի ճանապարհը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, երեքշաբթի ասաց գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Թեհրանում կազմակերպված արարողության ժամանակ, որը նշում էր մի քանի իրանցի ռազմական խորհրդականների զոհվելու 40-րդ օրը Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական հատվածի վրա Իսրայելի օդային հարձակման հետևանքով։

«Մենք ընդլայնում ենք ռազմական գործողությունների ճակատը, որպեսզի թշնամին քայքայվի»,- ընդգծել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։

Իրանցի գեներալի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի խնդիրն է «կանխել թշնամիների մուտքը մահմեդական աշխարհ»։

«Դրանով մենք պաշտպանում ենք մեր երկրի ազգային անվտանգությունը, ինչպես նաև այլ մահմեդականների անվտանգությունն ու արժանապատվությունը», – ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս