Բաժիններ՝

Ահմեթ Դավութօղլուն հայտնել է, թե որ դեպքում է պատրաստ հրաժարական տալ

SKY Türk 360 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ և հեռանալ քաղաքականությունից, եթե թուրքական ընդդիմությանը հաջողվի ապացուցել այն փաստը, որ ինքը Կատարում գաղտնի բանակցություններ է վարել Իսրայելի հետ և ստորագրել է պայմանագիր.

«Թող ընդդիմությունն ապացուցի Կատարում իմ կողմից Իսրայելի հետ գաղտնի բանակցություններ վարելը և գաղտնի համաձայնագիր ստորագրելը: Եթե դա նրան հաջողվի, ապա ես պատրաստ եմ հրաժարական տալ և լքել քաղաքականությունը: Իսրայելի կողմից ներողություն խնդրելուն հաջողվել է հասնել միայն Թուրքիայի հաջող դիվանագիտության ու Իսրայելի վրա գործադրված ճնշումների շնորհիվ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն օրեր առաջ հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի ու Իսրայելի միջև կարող է կնքված լինել գաղտնի պայմանագիր, ըստ որի՝ Իսրայելի ներողություն խնդրելու պարագայում Թուրքիան Սիրիայի և Իրանի հարցում արդեն դաշնակցելու է Իսրայելի հետ: Լողօղլուն հավելել է, որ միևնույն ժամանակ վարչապետ Էրդողանը Սիրիայի հասցեին խիստ հայտարարություններով հանդես գալու երաշխիքներ է տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս