Ուրսուլա ֆոն դեր Լայենի ելույթն ընդհատվել է, նրան կրկին կոչել են «տիկին ցեղասպանություն»
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին Բրյուսելում կայացած ռազմական արդյունաբերության գագաթնաժողովի ժամանակ կրկին անվանել են «տիկին ցեղասպանություն»։
«Դուք հանցագործ եք, տիկի՛ն ֆոն դեր Լայեն։ Պաղեստինցի երեխաների արյունը Ձեր ձեռքերին է»,- բացականչել է գրող Դավիդ Քրոնին։
🚨BREAKING: @dvcronin just carried out a citizens arrest of Frau Genocide @vonderleyen at an obscene war industry summit in Brussels, over her role in the Gaza genocide pic.twitter.com/gvaCwlX5eq
— Ali Abunimah (@AliAbunimah) April 17, 2024
Տղամարդը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարն աջակցում է Գազայում ցեղասպանության անցկացմանը և կոչ է արել դադարեցնել աջակցությունը Իսրայելին: Նա ֆոն դեր Լայենին հանցագործ է անվանել և մի քանի անգամ բղավել «Ազատություն Պաղեստինին»։
Մինչ տղամարդուն դուրս էին հանում, ֆոն դեր Լայենն անվրդով ժպտում էր։
— David Cronin (@dvcronin) April 17, 2024
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 25–ին իռլանդացի պատգամավոր Քլեր Դեյլին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովի ղեկավարին անվանել էր «տիկին ցեղասպանություն»` Մերձավոր Արևելքի հակամարտությունում Իսրայելին աջակցելու համար։ Նա հայտարարել էր, որ ֆոն դեր Լայենն Իսրայելը համարում է «կյանքով լի ժողովրդավարություն», մինչդեռ այն «փոշիացնում է քաղաքը երեխաների հետ միասին»:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտ Մեցոլան 2023 թվականի հոկտեմբերի 13-ին այցելել են Իսրայել՝ Եվրահանձնաժողովի անունից համերաշխություն հայտնելու նպատակով։ Այցի ընթացքում ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն, և որ իր ժողովրդին պաշտպանելը նրա պարտականությունն է։
2024 թվականի փետրվարի 25-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը քննադատել է անցած հոկտեմբերին ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Իսրայել, որի ժամանակ ԵՀ ղեկավարն պրոիսրայելյան դիրքորոշում է արտահայտել։