Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել

Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԻԻՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռայիսիի միջև: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով:

Իբրահիմ Ռայիսին իր հերթին նշել է, որ Իրանի գործողությունները հարկադրված են եղել և սահմանափակ բնույթ են կրել: Ընդ որում, նա ընդգծել է, որ Թեհրանի շահագրգռված չէ լարվածության հետագա սրման հարցում:

«Երկու կողմից էլ արձանագրվել է, որ Մերձավոր Արևելքում ներկա իրադարձությունների հիմնական պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության չլուծված լինելն է: Այս կապակցությամբ հաստատվել են Ռուսաստանի և Իրանի սկզբունքային մոտեցումները՝ հօգուտ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի, հումանիտար ծանր իրավիճակի թեթևացման և ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման պայմանների ստեղծման»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930