Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թուրքիայի քաղաքացիները կարող են Տաջիկստանի Հանրապետության վիզա ստանալ արտասահմանում գտնվող դեսպանատներում և հյուպատոսարաններում»,- հայտնել են Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմ սահմանելու մասին որոշում էր ընդունել Թուրքիան:
Վիզային ռեժիմի մասին հրամանագիրը ստորագրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ըստ այդմ՝ Տաջիկստանի քաղաքացիները պետք է վիզա ստանան Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունից։
Նախկինում Տաջիկստանի քաղաքացիները կարող էին մուտք գործել Թուրքիա առանց վիզայի և այնտեղ մնալ մինչև 90 օր։