![](/banners/BeFunky-design.jpg)
Կասիմ-Ժոմարտ Տոկաև Հայաստանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի և Ալեն Սիմոնյանի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/1072261.jpg)
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Հայտնում են ՀՀ կառավարությունից:
Այցի շրջանակում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:
Նախատեսված է նաև Ղազախստանի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: