Կիպրոսի նախագահը 25 տոկոսով կրճատել է իր աշխատավարձը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը որոշել է իր աշխատավարձը կրճատել 25 տոկոսով: Նախարարների կաբինետի անդամների աշխատավարձը կրճատվելու է 20 տոկոսով:
Այս մասին հայտարարել է նախագահի քարտուղարի տեղակալ Կոնստանտինոս Պետրիդեսը: Վերջինիս խոսքերով՝ նախագահն արդեն իսկ ֆինանսական ծառայության պետին հրահանգել է 25 տոկոսով նվազեցնել իր աշխատավարձը:
Բացի այդ, նախագահն ու կառավարության անդամները հրաժարվել են այսպես կոչված 13-րդ աշխատավարձից՝ կապված երկրի ֆինանսական ծանր դրության հետ: