Թուրքիան մտադիր է մինչև 2023 թվականը F-16 կործանիչները փոխարինել սեփական արտադրության կործանիչներով
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության քարտուղար Մուրադ Բայարը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է մինչև 2023 թվականն F-16 կործանիչները ամբողջովին փոխարինել սեփական արտադրության կործանիչներով:
Բայարի խոսքերով՝ Թուրքիան նախորդ տարուց իրականացնում է թուրքական կործանիչի մոդելի նախագծի մշակումը: Ակնկալվում է, որ երկու տարվա ընթացքում կավարտվի կործանիչի նախնական կառույցի նախապատրաստումը:
Կործանիչի շահագործման ժամկետի հետ կապված՝ Բայարը հայտարարել է, որ այդ մասին մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Թուրքիան իր առաջին կործանիչը ստեղծելու է Շվեդիայի հետ համատեղ: