Արսեն Ս.-ն կալամավորվել է
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները ապրիլի 11-ին Ռուբինյանց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել 38-ամյա Արսեն Ս.-ին:
Նա փետրվարի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: