Բաժիններ՝

Վրաստանը պատրաստ է շուտով լուծել թուրք-մեսխեթցիների վերադարձման հարցը. Փանջիկիձե

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Բաթումում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է կատարել թուրք-մեսխեթցիներին վերադարձնելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունը:

Փանջիկիձեի խոսքերով՝ Վրաստանի կառավարությունը թուրք-մեսխեթցիներից ստացել է ընդամենը 5000 դիմում. «Այդ դիմումներից արդեն իսկ բավարարվել է 900-ը, շուտով կսկսվի հայրենադարձության գործընթացը: Վրաստանը հավատարիմ է ԵԽ-ին անդամակցելիս այդ մասին ստանձնած պարտավորությանը»:

Փանջիկիձեից առաջ Վրաստանի արդարադատության փոխնախարար Դավիթ Ջանդիերին հայտարարել է, որ թուրք-մեսխեթցիների վերադարձի հարցն ամբողջովին կլուծվի մոտ ապագայում:

Հիշեցնենք, որ մեսխեթցիները կամ թուրք մեսխեթցիները թյուրքալեզու մահմեդականներ են, որոնք ավանդաբար բնակվել են Խորհրդային Վրաստանի հարավային շրջանում, որը որոշ աղբյուրներում կոչվում է Մեսխեթ (Սամցխե), ինչից էլ եկել է նրանց անվանումը։ 1944 թվականին Ստալինի հրամանով 90.000 մեսխեթցի թուրքեր մյուս անբարեհույս ժողովուրդների թվում բռնագաղթվեցին Ուզբեկստան, Ղազախստան և Ղրղզստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս