Պիտի հիմնվի Պաղեստին պետություն՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատված իրենց ուղարկած հումանիտար օգնությանը, ինչպես նաև Պաղեստինի հարցում Անկարայի որդեգրած դիրքորոշմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը հայտնել է, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումից մինչ օրս Թուրքիան Գազա է մատակարարել ավելի քան 45.000 տոննա հումանիտար բեռ:

Ապա նաև նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել պաղեստինցիներին մինչև ռազմական գործողությունների ավարտն ու անկախ Պաղեստին պետության հիմնումը, որի մայրաքաղաքը, ըստ Թուրքիայի ղեկավարի, պետք է լինի Արևելյան Երուսաղեմը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930