Բաժիններ՝

Միխայիլ Պողոսյանի որդին նշանակվել է Sukhoi Superjet 100 արտադրող ընկերության ավագ փոխնախագահ

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» ղեկավար Միխայիլ Պողոսյանի 27-ամյա որդի Արտյոմ Պողոսյանը նշանակվել է «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» պետական ընկերության էկոնոմիկայի ու ֆինանսների գծով առաջին փոխնախագահ: Այս մասին թերթին հայտնել են տվյալ ընկերություններում առկա աղբյուրները:

Վերջիններիս պնդմամբ՝ նշանակումը տեղի է ունեցել մարտի 18-ին: Արտյոմ Պողոսյանն ընտրվել է որպես առավել իրազեկ ղեկավար՝ ֆինանսների ու էկոնոմիկայի ոլորտում առկա խնդիրները լուծելու համար: Արտյոմը «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունում աշխատում է 2005 թվականից: Մի քանի տարում նա աճել է մինչև օպերատիվ վերլուծության ու տնտեսական վերահսկման տնօրենի:

Նախորդ տարի Արտյոմը նշանակվել է էկոնոմիկայի ու ֆինանսների գծով առաջիին փոխնախագահի տեղակալ: Մի քանի տարի առաջ նա որոշակի ժամանակով ապրել է ԱՄՆ-ում, ուր զբաղվել է МС-21 ինքնաթիռի նախագծմամբ: «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունն արտադրում է Sukhoi Superjet 100 օդանավերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս