Բաժիններ՝

ՊԵԿ-ի գլխավոր օպերլիազորները ձերբակալվել են

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այսօր ձերբակալել են ՊԵԿ-ի գլխավոր օպերլիազորներ Կամսար Ավետիսյանին և Վոլոդյա Ավագյանին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Խորենացի փողոցում գործող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչություն»,– գրել է լրատվամիջոցը:

Պարզվել է, որ ՊԵԿ–ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության գլխավոր օպերլիազորները կոռուպցիոն մի քանի դեպքերի մեջ են ներգրավված:
Լրատվամիջոցից նշում են, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նրանց աշխատավայրում են ու կատարում են խուզարկություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930