Բաժիններ՝

Մուրմանսկի նահանգապետը հարձակման է ենթարկվել քաղաքացիների հետ հանդիպումից հետո

Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը դանակահարվել է Ապատիտի քաղաքում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Տարածաշրջանի ղեկավարը հոսպիտալացվել է, հարձակվողին ձերբակալել են։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայությունում։

«Կատարվել է զինված հարձակում, որի հետևանքով նա դանակի վերք է ստացել որովայնին: Հարձակվողը ձերբակալվել է։ (Միջադեպը տեղի է ունեցել) Ապատիտի քաղաքում, մշակույթի տնից դուրս գալիս, որտեղ կայացել էր նահանգապետի հանդիպումը բնակիչների հետ», – ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայության տվյալների՝ տեղում աշխատում են իրավապահ մարմինները։

Նահանգապետի մամուլի ծառայության ներկայացուցիչ Լիլիա Սեչկինան «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ հարձակումից հետո նահանգապետի կյանքին վտանգ չի սպառնում։ Հարձակվողը հարցաքննվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930