Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին
Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով Հայաստանում ԵՄ առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ նրանց անվտանգության զգացողությունն ամրապնդելու համար:
«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկային շրջայցերը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Մեր դիտորդները հաղորդում են, որ երկրի սահմանային շրջաններում հանգիստ իրավիճակ է»,- այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ առաքելության «X»-ի պաշտոնական միկրոբլոգում: