Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՀՀ–ից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող որոշ ապրանքների ցանկին առնչվող հարցեր է քննարկել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու» մասին որոշման կիրառման հետ կապված հարցերի շրջանակը»,- ասված է հաղորդագրությունում:

Անդրադարձ է կատարվել կարգավորումների արդյունքում ՀՀ ներմուծվող և արտահանվող բարձր տեխնոլոգիական ոլորտում կիրառվող որոշ բաղադրիչներին վերաբերող խնդիրներին։ Նախանշվել են նաև դրանց լուծման հնարավոր ուղղությունները:

Տեսանյութեր

Լրահոս