Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման՝ Վրաստանի հանձնառությունը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով՝ մեկնաբանելով, որ քննարկումները նվիրված են եղել հայ և վրաց ժողովուրդների միջև հարատև բարեկամության ամրապնդմանն ու ռազմավարական գործընկերության կարևոր դերի ընդգծմանը։
Այս մասին Վրաստանի վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Վերահաստատելով տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման Վրաստանի հանձնառությունը՝ մենք նաև ուսումնասիրեցինք ընդլայնված համագործակցության ուղիները՝ նպատակ ունենալով մեր երկկողմ հարաբերությունները նոր բարձունքների հասցնել ու նպաստել փոխադարձ բարգավաճմանը»,- գրել է Կոբախիձեն