Բաժիններ՝

«Crocus City Hall»-ի սեփականատերն առաջին անգամ մեկնաբանել է ահաբեկչությունը

«Crocus City Hall»-ի սեփականատեր Արազ Ագալարովն առաջին անգամ մեկնաբանել է համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Նա իր որդու՝ Էմինի և մասնաճյուղի տնօրեն Ռոման Գրաչովի հետ ժամանել է դեպքի վայր։

«Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, և արդեն ասվել է, որ նման բան չի եղել վերջին 20 տարում»,- ասել է Ագալարովը РБК հեռուստաալիքին։

Ըստ նրա, ահաբեկիչները դահլիճ են մտել ոչ թե դռնից, այլ հարևան ցուցասրահի պատուհանից։ Բազմաթիվ ինքնաձիգներով: Սկսել են կրակել այն ամենի վրա, ինչ տեսել են։ Բոլոր մարդկանց, պահնորդների վրա։ Մեկ պահնորդ սպանվել է, երկրորդը՝ վիրավորվել։ Սրանք նույնիսկ անվտանգության աշխատակիցներ չեն: Մենք նրանց անվանում ենք «վերահսկիչներ», – ասել է Արազ Ագալարովը: Նա կատարվածն անբացատրելի է անվանել համամարդկային արժեքների տեսանկյունից։

Քննչական կոմիտեի վերջին տվյալներով, հարձակման զոհ է դարձել 133, վիրավորվել՝ 140 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս