Ալեն Սիմոնյանը դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Այս մասին ասվում է Ալեն Սիմոնյանի ուղերձում։

«Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։ Նման գործողությունները որևէ արդարացում չեն կարող ունենալ։ Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»,- նշված է ուղերձում։

«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում համերգի ժամանակ կրակոցներ էին հնչել, որից հետո համերգասրահում հրդեհ էր բռնկվել։ Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ կրակոցներն արձակել են մի խումբ անձինք, որոնց ինքնության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։ Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 80-ի, վիրավորվել է ավելի քան 100 մարդ։

Տեսանյութեր

Լրահոս