«Թուրքիան հմտորեն ամրապնդվում է տարածաշրջանում». հունական մամուլ
Հունական մամուլում շարունակվում են վերլուծությունները ժամանակակից Թուրքիայի զբաղեցրած դիրքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս անգամ մամուլում շրջանառվում են լուրեր, որոնց բովանդակության համաձայն՝ տարածաշրջանում թուրքական ազդեցությունը մեծանում է և նույնիսկ ներկայացվում է քարտեզ, որում նշված են ազդեցության գոտիները:
Նման իրավիճակը հունական լրատվականներում բնութագրվել է հիմնականում հետևյալ կերպ. «Անկարան հմտորեն ամրապնդվում է տարածաշրջանում»:
Հիշյալ քարտեզը հրապարակած հունական լրատվական «In.gr» պորտալը տվել է նաև այսպիսի մի նկարագրություն.
«Մինչ Իսրայելը Ռեֆահը (քաղաք Պաղեստինի Գազայի հատվածում) օկուպացնելու համար գործի է անցնում, ՆԱՏՕ-ի (նկատի է առնվել Թուրքիան-խմբ.) երկրորդ ամենամեծ բանակն ընդլայնվում է դեպի Մերձավոր Արևելք, գրավում միջազգային վերլուծաբանների ուշադրությունը»: