«Ֆրանսիացի զինվորականների ոչնչացումը Ուկրաինայում լինելու է մեր առաջնահերթ խնդիրը»․ Մեդվեդև

Եթե Ֆրանսիական կոնտինգենտը հայտնվի Ուկրաինայում դրանց «համակարգված ոչնչացումը», կլինի «ոչ թե ամենադժվարներից, այլ չափազանց կարևոր խնդիրներից», Տելեգրամի իր էջում գրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ շեշտելով․

«Փաստորեն, լավ կլիներ, որ անհանգիստ ֆրանսիացիները մի երկու գունդ ուղարկեին Բանդերլենդ»։

«Անհնար է թաքցնել պրոֆեսիոնալ զինվորականների զանգվածային մահը, – գրել է Մեդվեդևը՝ շեշտելով,- Նրանց ոչնչացումը լինելու է մեր Զինված ուժերի առաջնահերթ ու փառավոր խնդիրը։

Բայց Ֆրանսիայի ղեկավարության աքլորների համար դա հավասարազոր կլինի գիլյոտինի: Նրանց կտոր-կտոր կանեն զայրացած հարազատներն ու ընդդիմության չար ներկայացուցիչները, որոնց ասել են, թե Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի դեմ։ Իսկ Եվրոպայում մնացած անհանգիստ ապուշների համար լավ դաս կլինի»։

Տեսանյութեր

Լրահոս