Իրանական, ռուսական ու չինական նավերը խոցել են ծովային թիրախները. Pars Today

2024թ․ «Ծովային անվտանգության գոտիներ» համատեղ զորավարժության շրջանակներում, իրանական ռուսական ու չինական նավերը խոցել են ծովային թիրախները։

Զորավարժությունները մեկնարկել են մարտի 12-ին՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսում և Օմանի ծովի տարածաշրջանում և կշարունակվեն երկու օր։

Զորավարժությունների խոսնակ, կոնտրադմիրալ Մուստաֆա Թաջուդինին հայտարարել է. «Հնդկական օվկիանոսի հյուսիսում գտնվող առաքելության վայր տեղափոխված Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի լողացող ստորաբաժանումներն այսօր առավոտյան սկսել են վարժանքները»։

Նա հավելել է․ «Զորավարժությունների այս փուլում Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի լողացող ստորաբաժանումները, իրանական «Դանա» ռազմանավի առաջնորդությամբ, խոցել են ծովային թիրախները»։

Կարևորելով համաշխարհային ծովագնացության անվտանգությունը, զորավարժությունների խոսնակն ասել է․ «Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն նաև ծովային ահաբեկչության դեմ պայքարի գործողություններ»։
Զորավարժությունների անցկացման տարածքը վերահսկվում է ԻԻՀ բանակի և ԻՀՊԿ ուղղաթիռների կողմից։

2024թ․ «Ծովային անվտանգության գոտիներ» զորավարժության շրջանակներում ներկայացվել են նաև ԻՀՊԿ ռազմածովային ուժերը համալրած չորս նոր նավերը, որոնք կարող են իրականացնել օվկիանոսային ու ծովային երկար առաքելություններ և կիրառել իրանական արտադրության առաջադեմ զենքեր։

Տեսանյութեր

Լրահոս