Արտասահմանյան բանտերում է գտնվում ավելի քան 3000 Իրանի քաղաքացի. Սալեհի
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի քան 3000 Իրանի քաղաքացի արտասահմանում գտնվում է կալանքի տակ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Վերջինիս խոսքերով՝ ԱԳՆ-ի աջակցությամբ հաջողվում է այլ երկրների կալանավայրերից տարեկան ազատ արձակել մոտ 700 Իրանի քաղաքացու: Դրա հետ մեկտեղ Սալեհին նկատել է, որ տարեցտարի աճում է այլ երկրներում իրանցիների ապօրինի ձերբակալությունների քանակը: