Ford-ը Թուրքիայից անօրինական ճանապարհով ապրանքներ է ներկրել
Ավտոմեքենաների արդյունաբերությամբ զբաղվող ամերիկյան «Ford» ընկերությունը տուգանվել է 365 մլն դոլարով: Ընկերությունը տուգանվել է Թուրքիայից անօրինական ներմուծումներ իրականացնելու պատճառով:
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Թուրքիայից ներկրվող բեռնատարների թափքում ժամանակավոր նստարաններ տեղադրելով և սահմանն անցկացնելով՝ խուսափել է 25 տոկոս հարկ վճարելուց:
Հիշյլալ տուգանքից միայն 184 միլիոն դոլարը կազմում է այն հարկային վճարը, որից խուսափել է ընկերությունը: