Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարել է Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու մասին։ Այս մասին Խումարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք, որ մեկ ամսից նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է։ Խումարյանը շեշտել է, որ ընկերության աշխատակիցների հետ փակ գաղտնի քվեարկություն են արել` «փրայմերիզի» ձևաչափով ու ստացվել է այնպես, որ 99,3 տոկոսը կողմ է եղել տնօրենի պաշտոնում կրկին նշանակվելու իր մտադրությանը։

«Ընկերությունում շուրջ 340 մարդ է աշխատում: Քվեարկությանը մասնակցել է 297-ը` աշխատակիցների 87%-ը: Թեև ժողովը ժամը 18։00-ից հետո էինք արել, ռադիոն շուրջօրյա ռեժիմով է աշխատում: Վերջը՝ ստացել եմ 295 ձայն: Երկու ձայն կա միայն «դեմ»: Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»,- գրել է Գարեգին Խումարյանը՝ շեշտելով, որ վճռական է տրամադրված ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու առումով։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին, ինչից հետո մեծ աղմուկ էր բարձրացել  հաղորդաշարի հեղինակ Բարեղամ Ղուկասյանի հասցեին։

Հանրային ռադիոյի տնօրենն հայտարարություն էր տարածել ու հարցազրույցի մեղավորությունն իր վրա վերցրել՝ նշելով, որ Բարեղամյանն ի սկզբանե չի ցանկացել հարցազրույց վերցնել Փաշինյանից։

Տեսանյութեր

Լրահոս