Փախստականի կարգավիճակ տալու ժամանակ մարդկանց ասում են՝ դուք ՀՀ-ից, օրինակ, 1996-ին Արցախ տեղափոխվելու ժամանակ չեք հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. Արմեն Ասրյան

Արցախցիներին բնակարանով ապահովելու կառավարության ծրագրին առնչվող քննարկմանն «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը նշել է՝ ՀՀ-ում ցանկացած առիթ օգտագործվում է, որ մարդը չդառնա շահառու:

«Մարդիկ տարիներ առաջ այստեղ են ապրելուց եղել, համասեփականատեր են եղել՝ ունենալով 5-6 քկմ սեփականության իրավունք: Դա հարց չի լուծում, հատկապես, երբ մարդիկ ընտանիքներով են եկել: Հիմա ասում են՝ դուք ունեք ինչ-որ անկյուն, դրա համար ձեզ 40.000 դրամը չի հասնում:

Նույնը փախստականի կարգավիճակ տալու դեպքում է: Պարզվում է՝ մարդիկ ինչ-որ ժամանակ հաշվառված են եղել ՀՀ-ում, բայց, օրինակ, 1996-ին տեղափոխվել է Արցախ, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել, զոհ է տվել, տղա է կորցրել, այնտեղ սեփականություն է ունեցել:

Եվ բոլորիս պես բռնի տեղահանվել են, սակայն փախստականի կարգավիճակը ստանալու ժամանակ պարզվել է՝ նրանք ՀՀ քաղաքացի են: Եվ գիտե՞ք` ինչ են ասում, ասում են՝ դուք ՀՀ-ից Արցախ տեղափոխվելու ժամանակ գրավոր դիմում չեք գրել և հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից»,- նշել է Ասրյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս