300.000 խոպանչի կրկնակի հարկվելու դեպքում կարող է այլևս Հայաստան փող չուղարկել, կամ ընտանիքներով տեղափոխվել

Եթե Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ մուրճը ձեռքին հայտարարեր, որ Հայաստանից Ռուսաստան կամ այլ երկիր խոպան գնացածները տվյալ երկրներում հարկվելուց զատ` նաև Հայաստանում պետք է հարկեր վճարեն, դժվար թե գտնվեր գեթ մեկ խոպանչի, որ ձայն տար Փաշինյանին։

Բայց արի ու տես, որ քաղաքացուն տուգանքի մատերիալ չդարձնելու խոստումով իշխանության եկածները ոչ միայն իրենց ձայն տված քաղաքացիների համար բազմապատկեցին տուգանքի չափերը, այլ նաև որոշեցին կրկնակի հարկել խոպանչիներին։

168.amի հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն իշխանության վարած այս քաղաքականության համատեքստում նախ հիշեցրեց, որ երբ ներդրվել է եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմը, դեռ այդ ժամանակվանից է ինքն ահազանգել՝ դրա նպատակը նաև արտագնա աշխատանքի մեկնածներին կրկնակի հարկելն է, ինչն այն ժամանակ նույն իշխանությունը հերքում էր, հիմա, սակայն, գնում է ճիշտ այդ ճանապարհով։

«Հայաստանում կա մոտ 300.000 արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացի։ Հիմա եթե այդ քաղաքացիները սկսեն Հայաստանում ևս հարկվել, հարկվելուց խուսափելու դեպքում ՊԵԿ-ը նրանց նկատմամբ վարչարարություն կիրառի և տուգանի, այս մարդիկ ուղղակի շահագրգռված չեն լինի այլևս Հայաստան փող ուղարկել, ավելին՝ կարող են մտածել իրենց ընտանիքները Հայաստանից տեղափոխելու մասին»,– ասաց Նաիրի Սարգսյանը՝ շեշտելով, որ արտագնա աշխատանքի գնացողների համար հավելյալ խնդիրներ է առաջացնելու նաև Հայաստանից դուրս իրենց աշխատանքի վայրից համապատասխան փաստաթղթեր ՀՀ ՊԵԿ-ին ներկայացնելու պահանջը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս